ԱՄՆ-ի Սենատը խորհուրդ է տալիս Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծել
ԱՄՆ
ԱՄՆ-ի Սենատը խորհուրդ է տվել նախագահ Օբամային ուսումնասիրել Սիրիայի հակամարտությանը ռազմական միջամտություն ցուցաբերելու և այդ երկրի տարածքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու հնարավորությունը: Պաշտպանական բյուջեում համապատասխան փոփոխություն կատարելու մասին որոշումն ընդունվել է սենատորների կողմից երեքշաբթի երեկոյան. փոխանցում է Риа Новости-ն:
«Այս փոփոխությունն ամենաարդյունավետ միջոցն էր ԱՄՆ-ի վարչակազմին հասցնել այն, որ Սենատը լուրջ անհանգստացած է Սիրիայում տեղի ունեցող ջարդերով: Պետք է տրամաբանական գնահատական տրվի նրան, թե ինչ կարող են անել ԱՄՆ-ի զինված ուժերը՝ Բաշար Ասադին իր օդուժն օգտագործելու հնարավորությունից զրկելու համար»,-հայտարարել է անկախ սենատոր Ջոզեֆ Լիբերմանը:
Նախկինում ԱՄՆ վարչակազմը հայտնել էր, թե չի պաշտպանի Սիրիայի տարածքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու որոշումը և մտադիր չէ ռազմական միջամտություն ցուցաբերել սիրիական հակամարտության հարցում: Սպիտակ տունը հայտնել էր, որ ուսումնասիրվում են հակամարտության կարգավորման բոլոր հնարավոր տարբերակները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)