Էդդի Մերֆին ամենաբարձր վճարվող դերասանների «սև» ցուցակի առաջատար
ԱՐԽԻՎ
Forbes ամսագիրը Էդդի Մերֆիին ճանաչել է վատ աշխատանքի դիմաց ամենից շատ վճարվող դերասան: Այս փոքրիկ տիտղոսի համար նա պարտական է իր վերջին տպավորիչ ձախողումներին:
Այս տարի Էդդին իրեն վճարած յուրաքանչյուր դոլարի դիմաց ֆիլմ արտադրող ընկերություններին բերեց ընդամենը 2,3 ԱՄՆ դոլար: Անցյալ տարի ցուցակում նա զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ բերելով 2,7 դոլար:
Այս տարի երկրորդ տեղում հայտնվել է Քեթրին Հեյգլը. նա պրոդյուսերներին և կինոստուդիային բերել է 3,4 ԱՄՆ դոլար՝ յուրաքանչյուր 1 դոլար հոնորարի դիմաց: Նրան հաջորդում է Ռիզ Ուիզերսպոնը՝ 3,9 դոլար: Հայտնում է kp.ru-ն:
Էդդի Մերֆիին և նրա երկրպագուներին մնում է հուսալ, որ հաջորդ տարի նա չի հայտնվի այս «սև» ցուցակի տասնյակում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)