Ճապոնիայում ուսումնական տագնապ է հայտարարվել ԿԺԴՀ-ի արձակած հրթիռների պատճառով
Աշխարհ
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը պատրաստվում է դեկտեմբերի 10-22-ն ընկած հատվածում արբանյակային հրթիռ բաց թողել: Ճապոնիան և նրա արևմտյան դաշնակիցները կարծում են, որ դա իրականում լինելու է բալիստիկական հրթիռ:
Դրանով պայմանավորված՝ Ճապոնիայի հարավային կղզիներում հայտարարվել է ուսումնական տագնապ, ինչպես նաև զգուշացումներ են արվել բնակչության հնարավոր տարհանումների մասին. հայտնում է Риа Новости-ն:
Հրթիռը չի պլանավորվում արձակել Ճապոնիայի ուղղությամբ, սակայն չեն բացառվում վթարային իրավիճակներն ու ուղղության շեղումները, իսկ դա սպառնում է բնակչության անվտանգությանը:
Չորեքշաբթի օրը տեղում կատարվել էր ուսումնական տագնապի ազդանշանի փորձարկում, որի ժամանակ, Տոկիոյից ստանալով տագնապի ազդանշանը, բնակչությանը 10 վայրկյանի ընթացքում հայտնել էին արտակարգ իրավիճակի մասին:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան