Արսեն Գրիգորյան. Ծնվեց, էլի փոսիկ ունի դնչի վրա
Գիտություն և Մշակույթ
Արսեն Գրիգորյաններից ռոմանս երգող Արսենը երկրորդ անգամ հայր է դարձել: Այս ուրախալի լուրով անմիջապես իր ֆեյսբուքյան էջում կիսվել է երգիչը՝ գրելով.
«Տեսա արդեն սկայպով,ծնվեց:))) Էլի փոսիկ ունի դնչի վրա)))»:
Խոսքը որդու՝ Վահեի մասին է: Ի դեպ, իրենց հարցազրույցներից մեկում զույգը նշել էր, որ երգչի կինը՝ Ջուլիետան, ցանկանում է երեխային կնքել այդ անունով: Իսկ Արսենը դեմ չէ:
Իսկ թե ինչու է կրկնակի հայր դարձած Արսենը սկայպով տեսել նորածին որդուն, նշենք, որ երգչի կինը Ֆրանսիայում է որոշել ծննդաբերել, և հենց այնտեղ էլ ծնվել է փոքրիկը:
Հիշեցնենք, որ Արսենն արդեն ունի մի դուստր՝ Ինեսը»:
{gallery}058{/gallery}


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)