116 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենածեր մարդը
Աշխարհ
Այսօր 116 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենածեր մարդը. հայտնում է Deutsche-Welle-ն:
Ամերիկուհի Բեսի Քուփերը մահացավ 116 տարեկան հասակում: Նրա երկարակեցության գաղտնիքը, ըստ նրա, իր սննդակարգի մեջ էր:
Կինը մահացել է ծերանոցում. այդ մասին հայտնել է նրա որդին՝ Սիդնին: Ծեր կինը տառապում էր ստամոքսային վիրուսից և բուժում էր ստանում:
2011թ. հունվարին Բեսի Քուփերը ճանաչվել էր աշխարհի ամենածեր մարդը: Կնոջ մահով աշխարհի ամենածեր մարդու ռեկորդն անցավ ԱՄՆ-ի Այովա նահագում բնակվող 115-ամյա Դինա Մանֆրեդինիի ռեկորդին:
Իսկ երկարկեցության ռեկորդը սահմանել էր ֆրանսուհի Ժաննա Կալմանը, ով 1997թ. մահացել էր 122 տարեկան հասակում:
Հետաքրքրական է, որ երկարակեցության նշված 3 ռեկորդակիրներն էլ կանայք են:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)