Transparency International. Կոռումպացված երկրների վարկանշային ցուցակում Հայաստանը 105-րդն է
Աշխարհ
Միջազգային ոչ կառավարական Transparency International կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի հերթական համաշխարհային վարկանշային ցուցակը, որտեղ Հայաստանը զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը. հաղորդում է Reuters-ը:
Առավել քիչ կոռումպացված պետություններ են ճանաչվել Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան: Գերմանիան զբաղեցրել է 13-րդ տեղը:
Հետխորհրդային երկրներից ամենալավ ցուցանիշն են գրանցել Էստոնիան՝ 30-րդ տեղ, և Լիտվան՝ 48-րդ տեղ: Վրաստանը 51-րդ տեղում է, Մոլդովան՝ 94-րդ, Բելառուսը՝ 123-րդ: Ղազախստանը Ռուսաստանի հետ միասին 133-րդ տեղում է: Իսկ Ուկրաինան զբաղեցրել է 144-րդ տեղը՝ դառնալով ամենակոռումպացված եվրոպական երկիրը:
Ամենկոռումպացված երկրներ են ճանաչվել նաև Սոմալին, Հյուսիսային Կորեան, Աֆղանստանը, Սուդանը, Մյանման, Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Իրաքը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան