Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 230-ի
Աշխարհ
Ֆիլիպիններում՝ Մինդանաո կղզում մոլեգնած թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 230-ի. այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Associated Press-ի հաղորդմամբ՝ առնվազն 151 մարդ զոհվել է թայֆունի հետևանքով առավել տուժած շրջաններում՝ Մինդանաո կղզու Դոլինա Կոմպոստելա գավառում: Եվս 51 դի հայտնաբերվել է Արևելյան Դավաո գավառում, իսկ 98 մարդ համարվում է անհետ կորած: Նշվում է նաև, որ մարդիկ հիմնականում մահանում են ջրհեղեղի և ընկնող ծառերի պատճառով:
Հիշեցնենք, որ 2012-ին ամենակործանարար «Բոֆա» թայֆունը Ֆիլիպիններ է հասել դեկտեմբերի 4-ին: Իշխանություններն իրականացրել են տեղի բնակչության տարհանումը, ավելի քան 56 հազար մարդ ստիպված է եղել լքել տները: Հաղորդվում էր նաև, որ քամու ուժգնությունը հասնում էր 200 կմ/ժամ արագության:
Նշենք, որ Ֆիլիպիններում մեկ տարվա ընթացքում ավելի քան 20 անգամ թայֆուններ են մոլեգնում, 2011 թվականին այս տարերքի զոհ է դարձել մոտ 1500 մարդ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)