Ամփոփվել է UNODC-ի պատվիրակության այցը Հայաստան. միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկներով
Աստղագուշակ![Ամփոփվել է UNODC-ի պատվիրակության այցը Հայաստան. միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկներով](/rs.php?image=/disc/21-09-24/3d8b896fe72a232522bc80cc31748acf.webp&w=780)
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ընդունել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի անունից քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնող պատվիրակությանը և ամփոփել քառօրյա աշխատանքները։
Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հանդիպման շրջանակներում նախարարի տեղակալը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այցի համար և ընդգծել համագործակցության կարևորությունը։
UNODC-ի միջտարածաշրջանային խորհրդական Ֆիլիպ Մայսները և հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության աշխատակից Վերա Տկաչենկոն բարձր են գնահատել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող նախաձեռնությունները՝ ուղղված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների արդյունավետ գործունեությանը։
Միջազգային գործընկերները հատկապես ողջունել են Աբովյան և Արմավիր քրեակատարողական հիմնարկներում կատարված բարեփոխումները, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» գործունեությունը։
Հանդիպման ավարտին միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկներով և համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)