Ինդոնեզիայում գեր ոստիկաններին ստիպում են մարմնամարզությամբ զբաղվել
Աշխարհ
Ինդոնեզիայում 100կգ-ից ավել կշռող ոստիկաններին ստիպում են շաբաթվա մեջ 2 անգամ զբաղվել մարմնամարզությամբ. գրում է Associated Press-ը:
«Գեր, հաստափոր ոստիկանը չի կարող բռնել փախչող հանցագործին: Այս ծրագիրն ուղղված է անառողջ կենսակերպի դեմ պայքարելուն»,- ասել է ինդոնեզական քաղաքներից մեկի ոստիկանության պետը:
Երկրի մայրաքաղաք Ջակարտայում արդեն գրանցվել է 300-ից ավել ոստիկան, ովքեր տառապում են ավելորդ քաշից: Մեկ այլ քաղաքում՝ Թանգերանգում, գեր ոստիկանների թիվը հասել է 1470-ի: Նրանց բոլորին ստիպում են սպորտով զբաղվել:
Նշված է, որ ոչ մի ոստիկան չի տուգանվի, եթե չնիհարի, սակայն սպորտային պարապմունքներից բացակայելը խստիվ արգելված է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)