ՆԱՏՕ-ում Սերբիայի ներկայացուցիչն ինքնասպան է եղել Բրյուսելի օդանավակայանում
Աշխարհ
ՆԱՏՕ-ում Սերբիայի ներկայացուցիչն ինքնսպանություն է գործել Բրյուսելի օդանավակայանում. հաղորդում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը: Ականատեսների վկայությամբ՝ 52-ամյա Բրասնիսլավ Միլինկովիչը հանկարծակի իրեն ցած է նետել օդանավակայանի կայանման հարթակից, ուր նա Սերբիայի այլ ներկայացուցիչների հետ միասին սպասում էր ԱԳՆ պաշտոնյաների ժամանելուն, որպեսզի ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ միասին Բրյուսելում մասնակցեն կայանալիք բանակցություններին: Հարթակի բարձրությունը, որտեղից ցած էր նետվել դիվանագետը, 8-10 մետր է եղել: Միլինկովիչը տեղում մահացել է:
Սերբիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն նրա դիվանագիտական ներկայացուցչությունը գտնվում է դաշինքի շտաբ-գրասենյակում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)