Գազալցակայանում ծեծված դերասանն ահաբեկված է (տեսանյութ, լուսանկար)
Հասարակություն
Այս պահին Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում է գտնվում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը, ով Lurer.com-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ծեծի չի ենթարկվել: Դերասանը մեծ դժվարությամբ էր լսում և պատասխանում մեր հարցերին: Սերգեյ Գրիգորյանի պատասխանները հակասում էին մեկը մյուսին, քանի որ խոսքի սկզբում ասաց, թե նա չի ընկել, իսկ հետո ասաց, որ ընկել է և ուղեղի ցնցում է ստացել, որի հետևանքով դժվարությամբ էր կարողանում լսել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դերասանին վախեցրել են, որ եթե որևիցե տեղեկություն տա միջադեպի վերաբերյալ, նրա կյանքին վտանգ կսպառնա:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից գազալցակայանում, որը պատկանում ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) դաժան ծեծի են ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը ու նրա եղբայրը:
Հ. Գ. Ստորև ներկայացված նկարում պատկերված է դերասանի ընկերներից մեկի՝ Դավիթ Բաղդասարովի՝ նոյեմբերի 29-ին արած գրառումը Facebook սոցցանցի իր էջում, որում վերջինս գրել է. «Суки вам это боком выйдет... Не знаю, что сказать...??? with Artyom Grigoryan and Sergey Grigoryan»:
Տեղեկացնենք նաև, որ Արտյոմ Գրիգորյանը դերասանի ծեծված եղբայրն է:



















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը