2012-ի գրականության մեջ սեքսի ամենավատ նկարագրության հեղինակը
Աշխարհ
Bad Sex in Fiction Award մրցանակի ժյուրին, որը շնորհվում է գեղարվեստական ստեղծագործության մեջ վատագույնս նկարագրված սեքսի համար, հայտարարել է 2012 թվականի մրցանակակրին: Ինչպես հաղորդում է BBC News-ը, հաղթող է ճանաչվել կանադացի գրող Նենսի Հյուսթոնը (Nancy Huston):
Նա հակամրցանակ է ստացել իր 14-րդ վեպի՝ Infrared-ի համար, որտեղ պատմում է կին լուսանկարչի պատմությունը, որը նկարահանում է իր սիրուհիներին սեքսի ժամանակ: The Guardian պարբերականի տվյալներով՝ ժյուրին չէր կարող չնշել վառ կերպարներին Հյուսթոնի ստեղծագործության մեջ: Հյուսթոնը դարձել է երրորդ կին մրցանակակիրը Bad Sex in Fiction Award մրցանակի պատմության ընթացքում, կանադացի գրողը նախ գրում է իր ստեղծագործությունները ֆրանսերեն լեզվով, ապա թարգմանում անգլերեն:
Նշենք, որ Bad Sex in Fiction Award-ը, որը հիմնվել է Literary Review ամսագրի կողմից, տրվում է յուրաքանչյուր տարի 1993 թվականից՝ նպատակ ունենալով «ուշադրություն սևեռել ժամանակակից գրականության մեջ սեքսի տեսարանների կոպիտ, շատ հաճախ չարդարացված նկարագրության վրա»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)