Հռիփսիմե Հակոբյան. «Թող բոլոր աղջիկներն արժանանան այն սիրուն, որով Մարտինն է շրջապատել ինձ»
Հասարակություն
Հռիփսիմե Հակոբյանի կյանքում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, անակնկալների տեղատարափ է եղել, չնայած, որ երգչուհին ծննդյան 26-ամյակը նշելու այլ պլաններ է ունեցել. «Որոշել էինք այդ օրն անցկացնել երկուսով, բայց Մարտինի մտքում լրիվ այլ բան է եղել»: Հոբելյարը Bravo.am-ին պատմել է, որ անակնկալ կերպով հայտնվել է մի վայրում, որտեղ հավաքված են եղել իրենց ամենամոտ ու սիրելի մարդիկ.«Պարզվում է՝ Մարտինը դեռ 1 ամիս առաջ է պատրաստվել տարեդարձիս: Իմ եւ իր ընկերները, ովքեր ներկա էին, տեղյակ էին այս մասին: Փաստորեն իմ մեջքի ետեւում են գործել»:
Հռիփսիմեի խոսքով՝ Մարտին Մկրտչյանն իրեն նվերներ է մատուցել կես ժամը մեկ եւ այդպես մինչեւ ուշ գիշեր: Դրանց թվում են եղել բազմաթիվ ծաղիկներ, խաչեր եւ, բնականաբար, երգեր:
«Ստացել եմ շատ սպասված նվերներ: Ցանկանում եմ, որ բոլոր աղջիկներն արժանանան այն ուշադրությանն ու սիրուն, որով Մարտինն է շրջապատել ինձ: Նման երջանկությունից կյանքս մի քանի տարով հաստատ երկարեց»,-ասել է երգչուհին:
Այն հարցին, թե պատրաստվում են արդյոք ամուսնանալ գալիք տարում, Հռիփսիմե Հակոբյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո: Հստակ ժամանակահատված չեմ ուզում նշել, որովհետեւ ստույգ դեռ ոչինչ չենք որոշել»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը