Ոչ նյութական մշակութային ժառանգության մեկնաբանումը թանգարաններում
Գիտություն և Մշակույթ
Ս. թ. նոյեմբերի 27-29-ը Թանգարանների միջազգային կոմիտեի /ԻԿՕՄ/ Վրաստանի ազգային մասնաճյուղը Թբիլիսիում կազմակերպել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության մեկնաբանումը թանգարաններում» խորագրով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցել է Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Հայկական կողմը ոչ նյութական մշակութային գանձերի պահպանման և վերակենդանացման առումով որպես կոնկրետ քայլ ներկայացրել է «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի փառատոնը:
Փառատոնն արժանացել է կոնֆերանսի մասնակիցների հավանությանը, հատկապես կարևորվել է հեքիաթ պատմելու և հեքիաթասացին ունկնդրելու հնագույն ավանդույթի պահպանման և արդիականացման միտումը: Նարինե Թուխիկյանը փաստել է, որ մեծ է հեքիաթ պատմելու միջոցով հարազատ բարբառներով հաղորդակցվելու ցանկությունը և մասնակիցները ոգևորությամբ են ընտանիքի կամ գյուղի տարեցներից հեքիաթ սովորում և այն ներկայացնում փառատոնին: Տարբեր մշակույթների երկխոսության կայացման առումով կարևորվել է նաև հայկական սփյուռքի և Հայաստանում բնակվող ազգային համայնքների ներգրավվածությունը փառատոնին: Վրացական կողմն առաջարկել է վերանայել «Երկնքից երեք խնձոր ընկավ… » հեքիաթասացության և բարբառի փառատոնը, որպես տարածաշրջանային միջոցառում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)