ՉԺՀ գերագույն ժողովրդական դատախազության պատվիրակությունը Հայաստանում է
Հասարակություն
Գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանն այսօր ընդունել է ՉԺՀ գերագույն ժողովրդական դատախազության պատվիրակությանը՝ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ տիկին Լի Սինի գլխավորությամբ, որի ժամանակ քննարկվել են միջազգային իրավական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Պատվիրակությունը Երեւան է ժամանել՝ մասնակցելու հանցավոր նպատակներով ինտերնետն օգտագործելու դեմ հիմնախնդիրներին վերաբերող քննարկումներին: Չինացի գործընկերների հետ ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպած կլոր սեղանը տեղի է ունեցել «Դատախազության դպրոց»-ում, որին մասնակցել են ոչ միայն դատախազության, այլեւ՝ ոստիկանության ներկայացուցիչները: Քննարկվել են նաեւ կիբերհանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման հարցում դատախազության դերին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ՝ կոնկրետ քրեական գործերով:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը 2012թ. հունիսի 11-ին՝ Երեւանում, ստորագրել էին «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր, որի շրջանակներում նախատեսված է համատեղ կազմակերպել քննարկումներ՝ տարբեր հանցատեսակների դեմ պայքարի առանձնահատկությունների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը