ԼՂՀ մայրաքաղաքի ջրամատակարարման հիմնախնդրի վերաբերյալ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման հիմնախնդրին:
Խորհրդակցությանը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները, քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի արդիականացման, այդ թվում՝ մաքրման կայանների շահագործման, ջրի որակի հսկողության հետ կապված հարցեր:
Կարեւորելով ջրային համակարգի կենսական նշանակությունը մեր կյանքում՝ Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի եւ անվտանգության պահպանման, ինչպես նաեւ այդ ոլորտում Հայաստանի համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան