Եգոր Գլումով. Նմանեցնում եմ ինձ Շրեկին
Հասարակություն
Շատերին է հետաքրքրում, թե ինչպիսի՞ն են եղել ճանաչված մարդիկ մանուկ հասակում: Այս թեմայով LoveYou.am-ը զրուցել է հայտնի հաղորդավար Գոռ Գրիգորյանի հետ՝ առավել հայտնի որպես Եգոր Գլումով:
Գոռը փոքր տարիքում բնավորությամբ եղել է աշխույժ, խորամանկ: Ինչպես բոլոր փոքրիկները, այնպես էլ Գոռն ունեցել է երազանքներ: Նա ցանկացել է ունենալ ջինս եւ հեծանիվ, որը ուշ թե շուտ ստացել։ «3-րդ դասարանում ստացել եմ իսկական ամերիկյան ջինսը, իսկ 4-րդում՝ հեծանիվը»,– պատմել է նա:
Գոռի ամենասիրելի մուլտֆիլմը եղել է «Կապիտան Վրունգելի արկածները»: Սակայն սիրված հաղորդավարն իրեն նմանեցնում է, փոքրիկների կողմից սիրված, «Շրեկ»–ի մուլտհերոսին:
Հարցին, թե ի՞նչ է մանուկ հասակում երազել դառնալ, Գլումովը պատասխանել է՝ «Տիեզերագնաց, հնէաբան, երկրաբան, որսորդ, պատմաբան»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը