Բախումներ Եգիպտոսում
Աշխարհ
Դեկտեմբերի 5-ին Կահիրեում տեղի են ունեցել բախումներ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև, ինչի հետևանքով 126 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Շրջանառվող լուրերի համաձայն՝ անկարգությունների ժամանակ զոհվել էր երկու մարդ, ինչը, սակայն, Եգիպտոսի շտապօգնության ծառայության ղեկավարը հերքել է:
Իրավիճակը Կահիրեում շարունակում է մնալ լարված: Դեպքերը զարգանում են հենց նախագահական պալատի հարևանությամբ: Ականատեսների խոսքերով՝ փողոցներում լսվել են կրակոցներ:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան