Երկրաշարժ Իրանում. 5 զոհ
Իրան
Չորեքշաբթի երեկոյան Իրանի արևելյան շրջաններում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով FARS իրանական լրատվական գործակալությանը:
Համաձայն տեղական լրատվամիջոցների՝ զոհվել է 5 մարդ, վնասվածք ստացել՝ 10 հոգի: Զոհերի թիվը կարող է աճել:
Իրանական Fars գործակալության փոխանցմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:38-ին (17:08 GMT), էպիկենտրոնը գտնվում է արևելյան Իրանի Բիրջան բնակավայրից 68կմ դեպի հյուսիս-արևելք՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտ:
Արտակարգ իրավիճակների թիմերն ուղարկվել են Զահան բնակավայր, որը գտնվում է էպիկենտրոնի մոտակայքում, ուր, ըստ հաղորդումների, տների վնասման դեպքերն ավելի շատ են:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ