Լիբանանում բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 5 մարդ
Աշխարհ
Լիբանանի Տրիպոլի քաղաքում սունիական և ալավիական զինված խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 5 մարդ:
Daily Star-ի փոխանցմամբ՝ արդեն 2-րդ օրը շարունակվող բախումների ժամանակ ավելի քան 11 մարդ վիրավորվել է։
Տրիպոլիում, որտեղ բնակչության 80 %-ը սունիներ են, լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ սիրիա-լիբանանյան սահմանին 14 լիբանանցի է սպանվել:
Լիբանանում, որտեղ աչալրջորեն հետևում են Սիրիայի իրադարձություններին, մահմեդական սունիներն աջակցում են Սիրիայի ընդդիմությանը, իսկ ալավիները' Բաշար Ասադին:
Բախումը սկիզբ է առել նախօրեին Սիրիայում Տրիպոլիից եկած զինվորականների սպանության պատճառով։ Վերջիններս պատրաստվում էին կռվել սիրիական ընդդիմության կողմից: Լիբանանն այժմ Դամասկոսից պահանջում է սպանվածների դիակները:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան