«Ժողովուրդ». ՀԱԿ–ի քայլն աբսուրդ էր, իմաստն՝ անհասկանալի
Հայկական Մամուլ
ԱԺ ՀԱԿ խմբակցությունը՝ ի դեմս Գագիկ Ջհանգիրյանի, օրերս համաձայնեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու նախաձեռնությունը մեկ տարով հետաձգել: Հանձնաժողովը ձևավորվելու է նախագահական ընտրություններից հետո՝ քաղաքական շահարկումների չվերածվելու պատճառաբանությամբ:
Այս առիթով թերթը զրուցել է Մարտի 1-ի գործով նախկին փաստաբան Հովիկ Արսենյանի հետ։
Վերջինս նշել է, որ զարմացած է. «Զարմացած եմ: Մարտի 1-ից սկսած՝ ինչ տեղի է ունեցել, քաղաքական աստառով է եղել: Ոչ միայն աստառը, այլեւ կտորը, կոճակները էությամբ ու բովանդակությամբ ամբողջությամբ քաղաքական էին: Հիմա հանկարծ ՀՀԿ-ն նման հայտարարություն է անում, ու ՀԱԿ-ն էլ համաձայնո՞ւմ: Աբսուրդ, տրամաբանություն չկա: Իմաստը չեմ հասկանում»:
Հարցին, թե ին՞չու Ջհանգիրյանը զիջեց ՀՀԿ-ին, փաստաբան Արսենյանը պատասխանեց. «Իրենից հարցրեք, չգիտեմ: Ամեն դեպքում, չեմ կարողանում ըմբռնել»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին