«Ժողովուրդ». ԱՄՆ դեպանը հանդիպել է ՀՀ տարբեր քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը նախորդ ամսվա ընթացքում հանդիպումների շարք է ունեցել ՀՀ տարբեր քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ և խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին:
Դեսպան Հեֆերնը կուսակցությունների ղեկավարներին իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ Հայաստանում ընտրությունները չեն անցնում մրցակցային պայմաններում, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա: Վերջինիս խոսքերով վատ է, եթե ընտրություններն այդպես անցնեն։
Թերթը նշում է նաև, որ ներկա պահին Ջոն Հեֆերնը բացակայում է հանրապետությունից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին