«Հրապարակ». «ՀՀ պետական լեզվի մասին» օրենքի խախտում Ազգային Ժողովում
Հայկական Մամուլ
Խորհրդարանի կարմիր սրահում հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող լուսանկարների ցուցահանդես է բացվել, որի կենտրոնական մասում Հովիկ Աբրահամյանն է ՌԴ դեսպան Վ. Կովալենկոյի և Գագիկ Ծառուկյանի հետ, բացում է «Էքսպոն», Ս. Նարիշկինի հետ ողջագուրվում է, Վ. Մատվիենկոյին ինչ-որ բան նվիրում:
Ըստ ԱԺ պատասխանատուների, ցուցահանդեսը կազմակերպել է ռուսական կողմը. ՌԴ դեսպանատունը՝ Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական կապերի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի այցի առիթով:
Չնայած դրան, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նախորդ օրը բողոքել էր, թե ինչու է նկարների տակի «բացատրությունը» գրված ռուսերեն, ինչը «ՀՀ պետական լեզվի մասին» օրենքի խախտում է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին