«Ժողովուրդ». Գեղարքունիքում սիբիրախտի հետևանքով տեղադրված կարանտինային կետերը կհանե՞ն
Հայկական Մամուլ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում դեռ շարունակվում են քննարկումները սիբիրախտի հետևանքով տեղադրված կարանտինային կետերի հանման շուրջ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո պատասխանատու Բաբկեն Պիպոյանից:
Նրա խոսքերով դեռ վերջնական չի որոշվել:
«Դեռ քննարկվում է հանել-չհանելու հարցը: Եթե մի քանի օր կայուն լինի, ապա կհանվի»,- լրացրել է նա`հավելելով, որ այս օրերին կենդանու անկում չի գրանցվել:
«Ժողովուրդ»–ը հիշեցնում է, որ Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում ուժեղացված հսկողություն է իրականացվում: Իսկ Վարդենիսի մսի վաճառքի կետերը դեռ շարունակում են փակ մնալ արդեն երկու ամսից ավելի: Մարդիկ սեպտեմբերից մինչ օրս միս չեն ուտում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին