«ՀԺ». Մհեր Սեդրակյանի սպիտակ ցեղասպանությունը
Հայկական Մամուլ
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) գազալցակայանում անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանին ու նրա եղբորը:
Այսպիսի բովանդակությամբ լուր տարածվեց երեկ, որը ցնցեց հասարակությանը, առիթ հանդիսանալով հիշել Աժ արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հւսյրապետյանի «Հարսնաքար» ռեստորանում ռագմաբժիշկների մահացու ծեծի մասին: Սերգեյ Գրիգորյանը, որ դեպքից հետո կորցրել է լսողությունը, հերքեց իրեն ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը, ասելով, որ տանն է վայր ընկել:
Թերթը գրում է, որ չեն կասկածում, որ մահից մազապուրծ եղած եղբայրների միտքն այս պահին միայն մեկ ուղղությամբ է աշխատում արագ հեռանալ Հայաստանից: Այս երևույթն իր անունն ունի՝ սպիտակ ցեղասպանություն։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին