«Հրապարակ». Բեգլարյանը վստահ է, որ բոլոր պարագաներում նախագահական ընտրություններում հաղթելու է ՀՀԿ–ն
Հայկական Մամուլ
Անկախ քաղաքական ուժերի ներկա դասավորությունից, ԲՀԿ-ի առաջադրվելն արդեն խուճապ է առաջացրել որոշ ՀՀԿ-ականների շրջանում: Խուճապ առաջացել է, հատկապես նրանց մոտ, ովքեր ՀՀԿ-ի ընտրական քվեներ բերողներն են:
Հայտնի է, որ ՀՀԿ-ի երևանյան հույսը, ի թիվս այլոց, Գագիկ Բեգլարյանն է: Նա նախկինում թաղապետ ու քաղաքապետ էր, և ամեն ինչ շատ ավելի հեշտ էր: Իսկ Ծառուկյանի առաջադրման պարագայում նրանց գործը կարող է բարդանալ: Ինչպե՞ս են ապահովելու անհրաժեշտ ձայների քանակը ու արդյոք մտահոգված չե՞ն Ծառուկյանի առաջադրմամբ՝ թերթը հետաքրքրվել է կապի և տրանսպորտի նախարարից:
«Հանրապետականը միշտ հաղթելու ա, անկախ ամեն ինչից: Բոլոր պարագաներում հաղթելու է»,- դեպի դահլիճ քայլելով՝ վստահ հայտարարեց Գագիկ Բեգլարյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին