«Հրապարակ». Կմասնակցի Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ երթին, թե՝ ոչ, դեռևս պարզ չէ
Հայկական Մամուլ
Կմասնակցի՞ Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ՀԱԿ երթին, թե՝ ոչ, դեռևս պարզ չէ: «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,- «Հրապարակ»-ին ասաց Արման Մուսինյանը:
Թերթը գրում է, սա ուշագրավ է նրանով, որ կարծիքներ էին հնչում, թե հնարավոր է Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշման մասին հայտնի դեկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաք-երթի ժամանակ: Պարզվում է, սակայն, որ անգամ հանրահավաք չի լինելու, ինչպես մի քանի օր շարունակ սոցցանցերում իրազեկում էին ՀԱԿ ակտիվիստները: Միայն երթ է լինելու: Հնարավոր է անգամ ելույթներ չլինեն:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին