«168 ժամ». Պուտինի այցը կարող է դիտվել որպես աջակցություն Սերժ Սարգսյանին
Հայկական Մամուլ
ՀՀԿ խմբակցության «168 ժամ»-ի աղբյուրները հայտնում են, որ երեկ Թուրքմենիայում ԱՊՀ անդամ երկրների նախագահների գագաթաժողովի շրջանակներում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ հստակեցվել են ՌԴ նախագահի Հայաստան կայանալիք այցի ժամկետները: Պուտինը, ըստ այդմ, կարող է Հայաստան այցելել դեկտեմբերի վերջին-հունվարի սկզբին: ՀՀԿ-ականները համարում են, որ նախընտրական շրջանում Վլադիմիր Պուտինի այցը կարող է դիտվել որպես աջակցություն Սերժ Սարգսյանին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին