«168 Ժամ». Ռուսները չեն հարգում Հայաստանին՝ որպես վստահելի գործընկեր
Հայկական Մամուլ
«Եվրասիական միությունն ավելի շատ արձագանք է Եվրոպական միության առաջընթացին, սակայն Հայաստանի վրա այդքան մեծ ճնշում չի գործադրվի»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Եվրամիության և Ռուսաստանի հետ Հայաստանի ներկայիս հարաբերություններին ու դրանց հակադրության մասին քննարկումներին: Կիրակոսյանի կարծիքով, իրականում Հայաստանին ավելի մեծ փորձություն է սպասվում նախագահական ընտրություններից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Հայաստան:
«Զարմանալիորեն ռուսները սխալ են գործում հայերի հետ, քանի որ չեն հարգում Հայաստանին՝ որպես վստահելի գործընկեր: Եվ ամենաառանձնահատուկ սխալն այն է, որ Պուտինը կգա ընտրություններից հետո, և իր առաջին հայտարարությամբ կպատժի Հայաստանին' բարձրացնելով գազի գները: Սա լավագույն ձևը չէ հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդելու համար»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին