«ՉԻ». Մարտի 1-ի սպանդի զոհերի հարազատները այսօր բողոք են արտահայտելու ԵՊՀ պատմության ֆակուլտետում
Հայկական Մամուլ
Այսօր ժամը 12-ին մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սպանված քաղաքացիների հարազատները այցելելու են ԵՊՀ Պատմության ֆակուլտետ, որտեղ իրենց բողոքն են արտահայտելու 2012-ին ֆակուլտետի կողմից հրապարակված «Հայոց Պատմություն» դասագրքի վերաբերյալ: Այդ մասին թերթի հետ զրույցում տեղեկացրել է մարտիմեկյան սպանդի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը:
Թերթը հիշեցնում է, որ բուհական այդ դասագրքում խեղաթյուրված են ներկայացվել 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքն ու մարտիմեկյան սպանդը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին