Եգիպտոսում բախումների արդյունքում վիրավորվել է 200 մարդ
Մերձավոր Արևելք
Ավելի քան 200 մարդ է վիրավորվել Կահիրեում նխագահ Մուրսիի կողմնակիցների և նրա հակառակորդների միջև բռնկված բախումների պատճառով. հաղորդում է Agence France Presse-ը:
Թաղամասում, ուր գտնվում է նախագահական նստավայրը, Մուրսիի կողմնակիցներն ու հակառակորդները միմյանց վրա քարեր են նետել: Ականատեսները հաղորդում են նաև կրակոցների մասին, խռովարարները նաև մեքենաներ են այրել:
Դեպքի բայր է ուղարկվել հատուկ նշանակության ջոկատը, սակայն նրանց չի հաջողվել դադարեցնել անկարգությունները: Երկու կողմից էլ բախումներին մասնակել է մի քանի տասնյակ հազար մարդ:
Անկարգություններ եղել են ոչ միայն մայրաքաղաք Կահիերում, այլև Իսմայիլիայում և Սուեզում: Ասյտեղ նախագահի հակառակորդներն այրել են շենքերը, որտեղ գտնվում են նախագահ Մուրսիին աջակցող իշխող «Մուսուլման եղբայրներ» կուսակցության գրասենյակները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ