Հյուսիսային ծովում նավ է խորտակվել. կան զոհեր
Աշխարհ
Հյուսիսային ծովում՝ Նիդերլանդների մոտակայքում, մեքենաներ փոխադրող Baltic Ace նավը, բախվելով կոնտեյներային նավին, խորտակվել է. հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Նիդերլանդների ափամերձ ծառայություններին:
Բախումը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Ռոտերդամ նավահանգստից 40-50 կմ հեռավորության վրա: Նավի տախտակամածի վրա եղել է նավակազմի 24 անդամ: Փրկարարներն ուղղաթիռների միջոցով փորձում են փրկել նավաստիներին: Նավակազմի 13 անդամ արդեն ապահով տեղափոխվել է ափ: Հայտնաբերվել է 4 հոգու դիակ: Եվս 8 մարդ համարվում է անհետ կորած: Նրանց որոնման աշխատանքները շարունակվում են:
Բահամյան կղզիների դրոշի ներքո ճանապարհորդող նավը Բելգիայից ուղևորվում էր Ֆինլանդիա: Կիպրոսին պատկանող կոնտեյներային նավի հետ բախման պատճառները դեռ անհայտ են:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)