Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով. հնարավոր է մերկասառույց
Հասարակություն
Դեկտեմբերի 6-ին ցերեկը ողջ հանրապետությունում սպասվում է արևային եղանակ, տեղումների դադար, օդի ջերմաստիճանն էական փոփոխությունների չի ենթարկվի:
Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն, գիշերային ժամերին` մերկասառույց:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Meteotv-ն տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների՝ դեկտեմբերի 8-ին հանրապետությունում կրկին հավանական են տեղումները:
Երևանում դեկտեմբերի 6-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է ցածր տեսանելիություն. ցերեկը՝ +5+7, երեկոյան +3+5:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը