Forbes. Պուտինը՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդ՝ Օբամայից և Մերկելից հետո
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է երրորդ տեղը աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակում, որը յուրաքանչյուր տարի ներկայացնում է Forbes ամսագիրը: Անցյալ տարի վարկանշի փորձագետները Պուտինին հատկացրել էին երկրորդ հորիզոնականը, 2010-ին՝ չորրորդ, 2009-ին՝ երրորդ:
2012 թվականի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Երկրորդ տեղում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով 2011-ին զբաղեցնում էր չորրորդ հորիզոնականը:
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ով անցյալ տարի հինգերորդ հորիզոնականում էր, այժմ զբաղեցնում է չորրորդ տեղը: Հինգերորդ հորիզոնականում է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը, ով ևս անցյալ տարվա համեմատ բարձրացել է մեկ հորիզոնականով:
Նշենք նաև, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 61-րդ հորիզոնականում է (2011-ին՝ 59-րդ):


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)