Հայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Փաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճ ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ» 

Քոչարյանների ընտանիքի հայտարարությունը

Հասարակություն

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր պաշտոնի բարձրությունից լծվել է մեր որդու՝ Արթուր Քոչարյանի, հիվանդության և մահվան փաստերը խեղաթյուրելու և կեղծելու գործին: Նա երեկ լրագրողներին հայտարարել է, թե հիվանդության հայտնաբերման առաջին իսկ օրվանից ՊՆ-ի կողմից արվել է հնարավոր ամեն բան Արթուրի կյանքը փրկելու համար։ «Այժմ լուրեր են պտտվում, որ պաշտպանության նախարարությունը զինվորի բուժման միջոցներ չի ձեռնարկել: Դա այդպես չէ: Առաջին իսկ օրվանից մենք արել ենք ինչ կարողացել ենք»,- ցինիկաբար ստում է Սեյրան Օհանյանը:

Այսքանը ստի շարքից, իսկ այժմ իրականության մասին. Արթուրի հիվանդության հայտնաբերումից հետո պաշտպանության նախարարությունից նախ խոստացան, որ կհոգան բուժման բոլոր ծախսերը: Մենք պարզեցինք, որ Երևանում նման կարգի վիրահատություն չեն կատարում: Նման հիվանդությունը բուժվում է կամ Ռուսաստանում, կամ Գերմանիայում: Մենք ընտրում ենք առավել մատչելի տարբերակը՝ Մոսկվան, սակայն միանգամից կանգնում ենք խնդրի առաջ. նախարարությունից հայտարարում են, որ իրենք չեն կարող անհրաժեշտ դրամական օգնությունը տրամադրել և կարող են միայն 3 միլիոն դրամ տալ, մինչդեռ Մոսկվայում վիրահատությունն արժեր 67.000 ԱՄՆ դոլար: Եվ այսպես շարունակվեց գրեթե մեկ ամիս. ՊՆ-ի կողմից մենք որևէ ադեկվատ պատասխան չէինք ստանում: Սա հենց այն ընթացքն է, որ կանխորոշեց Արթուրի ճակատագիրը: Ռուս բժիշկների խոսքերով, եթե Արթուրը տեղափոխվեր Մոսկվա գոնե 2 շաբաթ շուտ, նրան հնարավոր կլիներ փրկել: Հենց այս ընթացքում էր, որ մենք ՊՆ-ին պարբերաբար հիշեցնում էինք խոստման մասին, սակայն լսում չոր պատասխան. «Մեզ վրա հույս չդնեք, ճարեք հովանավորներ»: Հենց այս ընթացքում էր, որ մենք ստիպված եղանք դիմել «Չենք լռելու» կազմակերպությանը, որը ևս 2 օրով ուշացրեց տեսանյութի հրապարակումը՝ օրական մի քանի անգամ հորդորելով մեզ սպառել հարցի անաղմուկ լուծման բոլոր միջոցները, պատճառաբանելով աշնանային զորակոչի մթնոլորտի վրա չազդելու պատճառաբանությամբ: Եվ այսքանից հետո առաջին հայացքից ազնիվ մարդ թվացող Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե իրենք «առաջին օրվանից արել են, ինչ կարողացել են»:

Երբ Արթուրի մասին «Չենք լռելու»-ի տեսանյութը տարածվեց համացանցում (http://www.youtube.com/watch?v=kVHwzdL6UeQ) և լրատվամիջոցներում աղմուկ բարձրացրեց, նախարարությունից պատասխանեցին, թե իրենք օգնել են այնքան, որքան հնարավորությունները ներել են և Մոսկվայում բուժելու հարցում իրենց վրա հույս դնել պետք չէ (http://www.a1plus.am/am/official/2012/11/06/pn): Սակայն ավելի ուշ, քննադատությունների տարափի տակ, ՊՆ-ն հայտարարեց, որ կհոգա Արթուրի բուժման ծախսերը: Սակայն, ինչպես հետո պարզվեց, այդ ժամանակ արդեն ուշ էր: ՊՆ-ն չափազանց երկար էր սպասում, իսկ, եթե իրերը կոչենք իրենց անուններով, թքած ուներ մեր որդու կյանքի վրա ճիշտ այնպես, ինչպես թքած ունի ցանկացած զինվորի կյանքի վրա. նրանց միակ նպատակը բանակը թալանելն է:

Մեզ համար ամենաանընդունելին այն է, որ հիմա այս վերիցվար կոռումպացված գերատեսչությունն իրեն արժանի ղեկավար Սեյրան Օհանյանի հետ միասին լծվել է հասարակության ուղեղը լվանալու գործին: Թող այսպիսի եռանդով մեր որդու կյանքը փրկելու մասին մտածեին: Կոչ ենք անում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ևս անհրաժեշտ եզրահանգումներ անել մեր որդու հետ տեղի ունեցած պատմությունից:

Մեզ հնարավոր չի լինելու լռեցնել. բոլորը պետք է իմանան ճշմարտությունն ու ՊՆ-ի ցինիզմի աստիճանը: Հաջորդ շաբաթ մենք պլանավորում ենք Երևանում տալ մամուլի ասուլիս: Հանուն մեր որդու հիշատակի ենք մենք սկսում այս պայքարը: Հանուն նրա, որ Արթուրի ճակատագրին ոչ մի հայ զինվոր այլևս չարժանանա:

Չենք դադարելու կրկնել, որ մեր որդու մահը ՊՆ-ի, իսկ երեկվանից սկսած՝ նաև անձնապես Սեյրան Օհանյանի խղճին է:

Քոչարյանների ընտանիք

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան
Ամենադիտված