ՀԱՀ-ում կործանվել է բժիշկներ տեղափոխող ինքնաթիռ. անձնակազմը զոհվել է
Աշխարհ
ՀԱՀ-ում (Հարավաֆրիկյան հանրապետություն) հինգշաբթի օրը կործանված ռազմական ինքնաթիռի 11 անդամները զոհվել են. հաղորդում է AFP-ն:
Օդանավում էր գտնվում երկրի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի բժիշկների խումբը, որը մտադիր էր այցելել 94-ամյա նախկին նախագահին պլանային բուժզննում անցկացնելու համար:
Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքի Պրետորիայի ռազմաբազայից և կործանվել երկրի արևելքում գտնվող Դրակոնյան լեռների մոտակայքում:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)