Վրաստանի նախագահը հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը
ՎրաստանՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Վրաստանի ղեկավարի վարչակազմից։
«Նախագահը չստորագրեց ԼԳԲՏ քարոզչությունն արգելելու մասին օրենքը։ Նա պարզապես չստորագրեց այն և վերադարձրեց խորհրդարան»,- ասել է Զուրաբիշվիլիի վարչակազմի աշխատակիցը։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ եթե նախագահը հրաժարվում է ստորագրել օրենքը և վետո չի դնում դրա վրա, փաստաթուղթը ստորագրում է խորհրդարանի նախագահը:
Սեպտեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է օրենքը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը և սեռափոխությունը։ Օրինագծի հիմնական նպատակն է պարզաբանել ամուսնության, անչափահասների որդեգրման ու խնամակալության, սեռափոխության համար բժշկական ընթացակարգերի կիրառման հետ կապված հարցերը։ Բացի այդ, մայիսի 17-ը պաշտոնապես հայտարարված է Ընտանեկան սրբության և ծնողների հարգանքի օր։