Գվատեմալայում ձերբակալվել է McAfee հակավիրուսային ծրագրի ստեղծողը
Աշխարհ
Գվատեմալայի ոստիկանությունը ձերբակալել է McAfee համակարգչային հակավիրուսային ծրագրի ստեղծող Ջոն Մաքաֆիին, ով նախկինում փախել էր այս երկիր Կենտրոնական ամերիկյան Բելիզ հանրապետության իշխանություններից, որտեղ նա կասկածվում է սպանության մեջ. այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով այդ Գվատեմալայի ներքին գործերի նախարար Մաուրիսիո Լոպես Բոնիլյուին (Mauricio Lopez Bonilla):
Անցած երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ 67-ամյա Մաքաֆիին հաջողվել է փախչել Բելիզի իշխանությունների հետապնդումից անհայտ ուղղությամբ: Իր բլոգում հայտնի ծրագրավորողն ասել է, որ Մեքսիկայի հետ սահմանին ձերբակալվել է իր «նմանակը» Հյուսիսային Կորեայի անձնագրով, իսկ ինքը բաեհաջող լքել է երկիրը:
Ավելի ուշ Մաքաֆիի իրավաբանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը գտնվում է Գվատեմալայում և մտադիր է դիմել այդ պետության իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու համար:
Ըստ Բելիզի ներքին գործերի նախարարության՝ Մաքաֆին նոյեմբեր ամսի կեսերին կոնֆլիկտի պատճառով գնդակահարել է ամերիկացի շինարար Գրեգորի Վիանտ Ֆոլային: Ինչպես ավելի վաղ հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաալիքը, Մաքաֆին կասկածվում է նաև Կենտրոնական Ամերիկայի երկրներում թմրանյութերի անօրինական առևտրով զբաղվելու մեջ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)