Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի իր բոլոր դաշնակիցների աջակցությունը. ԱՄՆ
Աշխարհ
«Թուրքիայում զենիթա-հրթիռային Patriot համակարգի տեղադրումը հստակ ազդանշան է Սիրիայի համար այն մասին, որ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի անդամ իր բոլոր դաշնակիցների լիակատար աջակցությունը»,-հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ. հաղորդում է Trend.az-ը:
Պետքարտուղարը նաև վստահ է, որ զենիթա-հրթիռային համակարգի տեղակայումը միայն պաշտպանական բնույթ է կրում: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն հստակ նշել է, որ Patriot հրթիռները Թուրքիայում գործի կդրվեն միայն պաշտպանական նպատակներից ելնելով:
Հիշեցնենք, որ Թուրքիան նոյեմբերի 2-րդ կեսին դիմել էր ՆԱՏՕ-ին թուրք-սիրիական սահմանին Patriot տիպի զենիթա-հրթիռային համակարգ տեղակայելու խնդրանքով:
ՆԱՏՕ-ն իր արտաքին գործերի գերատեսչությունների 28 ղեկավարների խորհրդում երեքշաբթի օրը հավանություն տվեց թուրք-սիրիական սահմանին Patriot տիպի զենիթա-հրթիռային համակարգ տեղակայելու Թուրքիայի խնդրանքին:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ հրթիռները տեղակայվելու են երկրի հարավարևելյան Դիարբեքիր, Մալաթիա, Ղազիայնթափ նահանգներում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)