Վաշինգտոնում այսուհետ մարիխուանա օգտագործելն օրինական է
ԱՄՆ
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում դեկտեմբերի 6-ից անձնական օգտագործման համար մարիխուանան օրինականացվել է. հաղորդում է BBC-ն: Համապատասխան օրենքն ընդունվել է նոյեմբեր ամսին, մինչդեռ մարիխուանա ծխելը հանրային վայրերում դեռևս մնում է անօրինական:
Բացի այդ, ևս մեկ տարվա ընթացքում մարիխուանա հնարավոր չի լինի ձեռք բերել օրինական ճանապարհով: Ըստ տնտեսագետների կանխատեսումների՝ փափուկ թմրանյութի վաճառքից ստացված հարկերը Վաշինգտոնին տարեկան կբերեն մի քանի հարյուր միլիոն դոլար:
Միևնույն ժամանակ, դաշնային կառավարությունը հնարավորություն ունի արգելափակել մարիխուանայի ազատ վաճառքը Վաշինգտոնի տարածքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)