Ֆիլիպիններում մոլեգնած թայֆունի զոհերի թիվը հասել է 475-ի
Աշխարհ
Ֆիլիպիններում «Բոֆա» թայֆունի զոհերի թիվը հասել է 475-ի. այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով երկրի ուժային կառույցներին: Փոթորկային քամին, որի ուժգնությունը հասնում է մինչև 210 կիլոմետր 1 ժամում, տապալում էր ծառերը և էլեկրահաղորդիչ սյուները: Ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած, 170 հազար մարդ զրկվել է տանիքից:
Նշենք, որ Ֆիլիպիններում յուրաքանչյուր տարի տեղի է ունենում մոտ 20 թայֆուն, որոնք հանգեցնում են հարյուրավոր մարդկանց կորստի: Երեքշաբթի օրը երկրի հարավային հատվածում մոլեգնած «Բոֆա» թայֆունը դարձավ սեղոնի ամենահզորը:
Օդերևութաբանների տվյալներով՝ ներկայումս թայֆունը տեղափոխվել է Հարավչինական ծովի ջրերի հատված, որտեղ և թուլացրել է թափը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան