Վրաստանում ստորագրվել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը
ՎրաստանՎրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին օրենք է ստորագրել ԼԳԲՏ համայնքի քարոզչության դեմ։ Այս մասին Պապուաշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ես ստորագրել եմ օրենքը այն բանից հետո, երբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել այն»,- գրել է Պապուաշվիլին սոցցանցերում։
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 17-ին ձայների մեծամասնությամբ ընդունել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը։
Վրաստանի խորհրդարանի կողմից ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքի ընդունումը բացասական արձագանք է առաջացրել ոչ միայն ընդդիմության, այլ նաև արտասահմանյան քաղաքական գործիչների շրջանում, ովքեր պնդում են, որ այն ուղղված է վրաց հասարակության մի մասի դեմ։