Լուկաշենկոն ԱՊՀ գագաթաժողովին ժամանել է ինքնաթիռով, որի լոգարանը պատված է թանկարժեք քարերով
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին ժամանել է ինքնաթիռով, որը նախկինում օգտագործվել է Թուրքմենստանի լուսահոգի նախագահ Սապարմուրատ Նիյազովը. հաղորդում է ВЗГЛЯД թերթը:
Հետաքրքրական է, որ Թուրքմենստան Լուկաշենկոն մեկնել է EW 001PB գրանցման համարով նույն Boeing-767-ով, որը Բելառուսը վերջերս գնել էր Turkmenistan Airlines-ից:
Ավելի վաղ այս ինքնաթիռով թռել է անձամբ Թուրքմենբաշի Սապարմուրատ Նիյազովը, որի մահից հետո նոր նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը որոշել է չօգտագործել այս ինքնաթիռը:
Երբ ինքնաթիռն արդեն դարձավ Բելառուսի սեփականությունը, այն ուղարկվեց Համբուրգ Lufthansa Technik ընկերությունում տեխնիկկան սպասարկում անցնելու համար. փոխանցում է Белорусские новости-ն:
Նշենք նաև, որ Der Spiegel-ը գրել էր, որ ինքնաթիռը Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնաթիռում տեղադրված են լայն սպիտակ կաշվե նստատեղերը՝ փայտյա տախտակադրվագով, ոսկյա վարագույրները, իսկ լոգարանը պատված է թանկարժեք մետաղներով և քարերով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)