Եգիպտոսի նախագահական նստավայրի առջև տանկեր են տեղադրել
Մերձավոր Արևելք
Եգիպտոսում նախագահ Մուհամմեդ Մուրսիի նախագահական նստավայրի աջև տեղակայվել է 4 տանկ և զրահատեխնիկա. հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին:
Վկաները հաղորդում են, որ նախագահի առանձնատունը շրջափակված է հանրապետական գվարդիայի համազգեստ կրող զինվորականների կողմից:
Կահիրեում նախագահի նստավայրի մոտ նախագահի կողմնակիցների և նրա ընդդիմադիրների միջև բախումները սկսվել էին այն բանից հետո, երբ նախագահ Մուրսին սահմանադրական հռչակագիր էր հրապարակել, որը նրան օրենսդրական անսահմանափակ լիազորություններ էր շնորհում և արգելում դատարաններին վիճարկել իր կայացրած որոշումները:
Բախումների արդյունքում արդեն կա 4 զոհ, իսկ վիրավորների թիվը հասնում է 300-ի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ