Ստորագրվեց հուշագիր
Հայաստան
Այսօր՝ սույն թվականի դեկտեմբերի 6-ին, տեղի ունեցավ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և «Ավստրիական Ավիաուղիներ» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրության արարողություն:
Հուշագիրը ստորագրեցին ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և «Ավստրիական Ավիաուղիներ» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Լուկաս Նեգեդլին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի ներկայությամբ:
Հաշվի առնելով Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն խթանելու համար համատեղ ջանքերի ուղղորդման անհրաժեշտությունը' համաձայնություն ձեռք բերվեց, որ «Ավստրիական Ավիաուղիները» տրամադրելու է երկկողմանի ուղևորության տոմսի հատուկ սակագին Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին, որոնք մասնակցում են ՀԱՄՀ կողմից կազմակերպված միջազգային զբոսաշրջային միջոցառումներին:
Ըստ այդմ՝ տոմսերի սակագինը Եվրոպա ուղղության համար սահմանվելու է՝ սկսած 99 եվրոյին համարժեք դրամ, Պեկին և Տոկիո ուղղությունների համար՝ սկսած 399 եվրոյին համարժեք դրամ, իսկ ԱՄՆ ուղղության համար՝ սկսած 299 եվրոյին համարժեք դրամ: Սակագները չեն ներառում օդանավակայանների հարկերը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի