Արտեմ Ասատրյանը պարզաբանում է կադրային փոփոխությունների պատճառները (տեսանյութ)
Հայաստան
Կատարվել են ուսումնասիրություններ, խորքային ստուգումներ և համապատասխան փաստերի վերհանման արդյունքում հանձնաժողովի նախագահներն ազատվել են աշխատանքից: Ազատումները կապված են աշխատողների՝ իրենց գործառույթները ոչ պատշաճ կատարելու հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք այս խնդիրը քննարկել են նաև ազգային հանձնաժողովում, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով: «Ազգային հանձնաժողովում ընդգրկված են մեծ թվով և բավականին ակտիվ հասարակական կազմակերպություններ, նաև նրանց հետ ձեռք ենք բերել համապատասխան պայմանավորվածություններ»,-նշեց նախարարը, հավելելով, որ ուսումնասիրությունները շարունակվում են մնացած բոլոր հանձնաժողովներում և դրանք խորքային ուսումնասիրություններ են պահանջում:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովների վեց նախագահներն ազատվել են աշխատանքից:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի