Ավտստրալիայի վարչապետը խոստացել է աշխարհի վերջին փրկել իր քաղաքացիներին հրեշներից
Աշխարհ
Ավտստրալիայի վարչապետ Ջուլիա Հիլարդը հինգշաբթի օրը, ելույթ ունենալով հանրային հեռուստաընկերությամբ, զգուշացրել է համաքաղաքացիներին սպասվելիք աշխարհի վերջի մասին, որը Մայաների օրացույցի կանխատեսմամբ՝ վրա է հասնելու 2012թ. դեկտեմբերի 21-ին:
«Հարգելի՛ և կենդանի մնացող քաղաքացիներ, աշխարհի վերջը, որն այդպես էլ վրա չհասավ 2000-ին, վրա չհասավ նույնիսկ Ավստրալիայի կառավարության կողմից ածուխի նկատմամբ հարկեր մտցնելուց հետո, այժմ իրոք մոտ է»,-հայտարարել է վարչապետն ազգային դրոշի ներքո դեմքի ամենայն լրջությամբ. փոխանցում է Риа Новости-ն:
Կանաչ մայրցամաքի կառավարության ղեկավարը նաև վստահեցրել է, որ պայքարելու է աշխարհի վերջի դեմ՝ չնայած արնախում զոմբիների և հրեշների հարձակումներին:
Վարչապետի աշխատակազմը, պատասխանելով զարմացած լրագրողների հարցերին, մեկնաբանել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես ծիծաղելու կարողություն ունեն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)