Լոռիում և Տավուշում շուրջ 25 հուշարձան անձնագիր է ստացել
Հայաստան
«Լոռիում և Տավուշում շուրջ 25 հուշարձան անձնագիր է ստացել: Մեր ընկերությունը երկու մարզում առանձնացրել էր բնության 400 հուշարձան, որոնցից հաստատվել է միայն 230-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Զիկատար» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գուլիջանյանը:
Նշենք, որ Թռչկանը՝ որպես բնության հուշարձան ճանաչելուց հետո, սկսվեց Տավուշ և Լոռի մարզերի բնության հուշարձանների գրանցումը, որի աշխատանքը Բնապահպանության նախարարությունը վստահել էր նախարարությանը կից «Զիկատար» ՊՈԱԿ-ին:
Անդրանիկ Գուլիջանյանը տեղեկացրեց, որ 230 հուշարձանները ներկայացված են Կառավարության հաստատմանը, բայց դեռևս անձնագրեր չունեն:
«Կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ պետք է որոշվի, թե ով է վերահսկելու այդ հուշարձանները, քանի որ դրանք արժեքավոր հուշարձաններ են, որոնք ունեն պահպանման կարիք»,- ասաց բանախոսը։
Ասուլիսի մյուս բանախոս «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը էկոտուրիզմի մասին խոսելիս ասաց, որ Հայաստանում բնության հայտնի հուշարձաններն ներկայացվում են Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին:
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում հուշարձանների անձնագրերի հարցը կլուծվի' հավելելով, որ բնության հուշարձանների գրանցման գործընթացը ժամանակի ընթացքում իրականացվելու է բոլոր մարզերում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի