7-ամյա երեխայի սպանությունը կրոնական հողի վրա
ԱՐԽԻՎ
Ուելսի Քարդիֆ քաղաքում 32-ամյա Սառա Էգեն սպանել է և այրել իր յոթամյա որդուն, որը հրաժարվել էր անգիր սովորել Ղուրանը՝ մահմեդականների սուրբ գիրքը: Հաղորդում է Mail online անգլիական պարբերականը:
Էգեն նշում է, որ հանձնարարել էր իր որդուն սովորել 35 էջ ամսական, որը հեղինակություն կբերեր նրանց ընտանիքին: Սակայն որդին հրաժարվել է կատարել այն, որը զայրույթ է առաջ բերել մոր մոտ: Կատաղած մայրը, որպեսզի ստիպի որդուն սովորել Ղուրանը, սկսել է փայտով ինչպես շանը նրան հարվածել: Այնուհետև այրել է մարմինը, որ թաքցնի սպանված մարմինը:
Դատական բժիշկը նշել է, որ երեխայի մարմնի վրա բացահայտել են վնասվածքներ, որոնք մայրը հասցրել է փայտի, մուրճի հարվածներով: Ոստիկանները և հրդեհի մեքենան տուն են ժամանել 2010-ի հուլիսին, երբ կրակը հասել էր արդեն վերևի հարկ: Սառա Էգեն դատապարտվել է ցմահ բանտարկության:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)