ԱՄՆ-ի կառավարությունը հերքում է աշխարհի վերջի մասին լուրերը
ԱՄՆ
Սպիտակ տունն իր պաշտոնական բլոգում հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին գլոբալ աղետ չի լինի: Այսպիսով՝ Վաշինգտոնը, ըստ երևույթին, որոշել է հանգստացնել միջազգային հանրությանը:
Իսկ The Huffington Post թերթին ուղղված նամակում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչ Դեվիդ Դեյգլը մասնավորապես նշել է. «2012 թվականի դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջը չի գա: Ցավոք սրտի, այդ լուրերը վախեցրել են շատերին, հատկապես՝ երեխաներին:
NASA-ն ստացել մի քանի հազար նամակ, որոնց հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում աշխարհի վերջի կապակցությամբ: Աստղագետ և NASA-ի ավագ գիտաշխատող Դեվիդ Մորիսոնը նամակ է ստացել 11-ամյա դեռահասից, ով գրում է, որ պատրաստվում է ինքնասպանություն սպասվող աշխարհի վերջի պատճառով»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)